Պարգեւ սրբազանին այլ պաշտոնի նշանակելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. պարզաբանում

  • 22/01/2021

iravunk.com

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի պաշտոնից ազատումը եւ նոր նշանակումը. «Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն եւ ժողովրդին։ Այս մի քանի ժամում ամենաաներեւակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ Աղոթեցեք Սրբազան Հոր համար»։