news.am
Պետական խուլիգանություն է, մեր պետությունը զավթված է խուլիգանների կողմից՝ տգետ, անբարոյական, լկտի, ցինիկ խուլիգանների կողմից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսպես մեկնաբանեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:
«Խուլիգանն ամեն ինչի ընդունակ է, այնպես որ, իրենք իրենց համապատասխան են գործում, զարմանալու բան չկա: Նրանք հասարակական կարգ չեն ապահովում, ինչպես իրենք են հայտարարում, այլ ընդամենը մեկ անձի ֆիզիկական գոյությունն են ապահովում։ Էդպես պիտի հիմնավորեն, բոլոր բռնատիրություններն էլ էդպես են հիմնավորում»,- ասաց նա:
Միքայել Սրբազանը նշեց նաև՝ այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու, ժողովուրդը ավելիշատ է հավաքվելու.