Համայնքում պատրիարքարանի որոշումն աղմուկ է բարձրացրել, քանի որ ավելի քան մեկ դար նման քայլ չէր արվել։
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը եկեղեցու շարքերից հեռացրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին` ոսկերիչ Լևոն Գագաչյանին: Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։
Նման որոշման պատճառը սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին Գագաչյանի արած գրառումներն են։
Նշվում է, որ նրան 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցցանցերում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար: Այդ ժամանակը նաև երկարացվել է Սուրբ ծննդյան կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։