Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը կսկսվի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրություններին:
«Պոլսո պատրիարքի աթոռի թեկնածուների մի մասը նախորդ անգամ հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Հիմա էլ դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա: Մինչև թեկնածուների առաջադրվելը նախ նամակ պետք է ուղարկվի նրանց՝ պարզելու համար, թե կմասնակցեն ընտրություններին: Իսկ մինչ այդ պետք է Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունները լինեն: Կրոնական ժողովը պետք է տեղապահ ընտրի, և այդ տեղապահը պետք է կազմակերպի ընտրությունները»,- ասաց նա: