Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում:
«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել այդ իրադարձությունը, ինչպես են այսօր գնահատում դա, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- պատմել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը: