sputniknews.ru
Գյումրիից սրբավայրը կտեղափոխվի Երևան։
Այսօր Ռուսաստանից Գյումրու Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցի է բերվել Աստվածամոր հրաշագործ մեռոնապատ «Չար սրտերի մեղմացում» սրբապատկերը: Գյումրի է բերվել նաև Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասնիկով տապանը, որը Հայաստանում մեծարվում է որպես առաջին լուսավորիչ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» բարեգործական հիմնադրամի նախագահ Նատալյա Մեզենցևան։