Ռուս Ողղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Երեւանա-Հայկական թեմ՝ Երեւան կենտրոնով։
Երեւանա-Հայկական թեմի առաջնորդ է նշանակվել Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի տեղակալ Լեոնիդ արքեպիսկոպոս Կլինսկին։
Նա կրելու է «Երեւանի եւ Հայաստանի արքեպիսկոպոսի» տիտղոս։ Այս մասին տեղեկացնում են Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնից։