Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքությունից տեղեկացնում են, որ մայիս ամսին Բարեգործությունների հարցերով Սինոդալ բաժնում հանգանակվել է 3,25 միլիոն ռուբլի՝ Դոնբասյան հակամարտության գոտում գտնվողներին եւ փախստականներին օգնելու համար։ Ընդհանուր առմամբ,10 հունիսի դրությամբ, հանգանակված գումարի չափը հասել է 219,6 միլիոն ռուբլի։
Մայիսին Ռուս եկեղեցին Դոնբասի հակամարտության գոտում գտնվողներին եւ փախստականներին օգնություն հատկացրել է 42,3 միլիոն ռուբլի։ Հունիսի 10-ի դրությամբ ուղարկված հումանիտար օգնության ընդհանուր գումարը կազմել է 112,7 միլիոն ռուբլի։ Ռուսաստանում Եկեղեցին Դոնբասի փախստականների եւ հակամարտության գոտում գտնվողների համար տրամադրել է 1700 տոննա հումանիտար օգնություն, որից 1100 տոննան ուղարկվել են՝ Դոնեցկի, Լուգանսկի, Գորլովկայի, Սեւերոդոնեցկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի, Բերդյանսկի շրջաններ, տեղական եկեղեցական կառույցների միջոցով բաժանելու համար։