Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվեց Պոլսի Հայոց 85-րդ պատրիարք

  • 11/12/2019

hraparak.am

Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այսօր 102 քվեով ընտրվեց Պոլսի Հայոց 85-րդ պատրիարք։ Հիշեցնենք, որ ընտրությունը տեղի ունեցավ այսօր՝ Գում Գաբուի պատրիարքանիստ եկեղեցում։ Ընդունված կարգի համաձայն, ընտրյալ պատրիարքը «Հրաշափառի» արարողությամբ մուտք գործեց Ս․ Աստվածածին մայր տաճար եւ հղեց իր առաջին պատհամը։