Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումը

  • 04/06/2023

news.am

Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու Սուրբ սեղանի և մկրտության ավազանի վերաօծումը եւ կատարվել է առաջին աղոթքը նահատակ տղաների համար։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։

«Այգեհովիտ գյուղն ապրում է Սրվեղի վանքի հայացքի ներքո։ Գյուղում 17-րդ դարի վերջում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կիսախոնարհված վիճակում էր մինչև վերջերս։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես գոմ և պահեստ։
Շուրջ տասը տարի առաջ այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր Ղևոնդյանի ջանքերով սկսվեց եկեղեցու բարեկարգումը։ Այսօր արդեն եկեղեցում ծեսեր են կատարվում, գյուղացիները մասնակցում են եկեղեցական արարողությունների։ Եկեղեցում սպասավորում է նորաօծ Տեր Աբգար քահանա Կարապետյանը։
Այսօրվա վերաօծումը արդարության վերականգնման մասին է․․․

Ամբողջական տեքստ