Սահմանին սրացումը խոչընդոտ չէ ՌՈւԵ–ի Երևանյան թեմի կազմակերպման համար. Լեոնիդ արքեպիսկոպոս

  • 25/11/2021

armeniasputnik.am

Լեոնիդ արքեպիսկոպոսը շեշտել է, որ ռուսական եկեղեցին պատմականորեն բարի հարաբերություններով է կապված Հայ Առաքելական եկեղեցու հետ։

Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը չի խանգարել Ռուսական ուղղափառ եկեղեցու Երևանյան թեմի կազմակերպման ծրագրերի իրականացմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Երևանի և Հայաստանի արքեպիսկոպոս Լեոնիդը (Գորբաչով)։

«Այսօր, ինչպես և նախկինում, Ռուսական ուղղափառ եկեղեցին հանդես է գալիս բացառությամբ խաղաղապահ օրակարգով, չզբաղեցնելով այս կամ այն կողմը պատերազմում, որում հաղթողներ չկան… Մենք խնդրի լուծման նպատակով երկխոսություն ենք ստեղծում անհարմար, ծանր հարցերի հավասար, հավասարակշռված քննարկման համար… Ռուսական ուղղափառ եկեղեցու նախատեսված ծրագրերի, նպատակների, խնդիրների և նորաստեղծ թեմի կենսագործունեության ապահովման իրականացմանը ոչինչ չի խանգարի»,– ասել է Լեոնիդ արքեպիսկոպոսը։

Ամբողջական տեքստ