hraparak.am
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը հասել է 577-ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ աղբյուրներին հղումով։
Երկու արաբ դիվանագետներ, անանուն մնալու պայմանով, նշել են, որ մահացածներից առնվազն 323-ը եգիպտացիներ են: Նրանց մահվան հիմնական պատճառը եղել ռեկորդային շոգը:
Ըստ հրատարակության զրուցակիցների՝ ուխտավորներից ևս 60-ը հորդանանցիներ են։