Սա պետք է միմիայն ուրախություն պատճառի մեր ժողովրդին

  • 28/02/2020
  • Կորյուն Սիմոնյան

hraparak.am

Անցյալ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խմբի գործունեության եւ կաթողիկոսի վերջին նշանակումների վերաբերյալ զրուցել ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի հետ։

– Կառավարության որոշմամբ ստեղծվել էր Եկեղեցու եւ պետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խնդրում եմ պատասխանել, թե քանի նիստ է անցկացրել հանձնաժողովը։

– Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի ունեցավ 2019 թ․ մայիսի 3-ին՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի։ Նիստի ընթացքում ուրվագծվեց առաջիկա աշխատանքների օրակարգը, եւ ըստ առկա խնդիրների ու քննարկվելիք հարցերի՝ ձեւավորվեցին առանձին մի շարք ենթահանձնախմբեր, որոնք եւ պետք է անցկացնեին հիմնական քննարկումները։ Աշխատանքային խմբի հերթական նիստի գումարումը պայմանավորված է հենց այդ ենթահանձնախմբերի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքով։ Հիշյալ ենթահանձնախմբերից մի քանիսն արդեն ունեցել են մի շարք հանդիպումներ զանազան խնդիրների շուրջ։ Կան նաեւ այնպիսիք, որ տարբեր հանգամանքների բերումով դեռ չեն գումարել իրենց նիստերը։

Ամբողջական տեքստ