ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում են քաղաքական հասունությունն ու արիական վարքը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

  • 05/06/2024

news.am

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում են քաղաքական հասունությունն ու արիական վարքը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ազգային-քաղաքական ավանդական կուսակցությունը, որ ազատագրական շարժման պատմությանը տվել է երևելի անուններ՝ իր ամբողջ գործունեության ընթացքում պայքարելով Հայ դատի համար, այսօր իր Կենտրոնական վարչության, մասնավորպես ատենապետի պատճառով հակառակ քաղաքական ուղեգծի տպավորություն է թողնում՝ կասկածի տակ դնելով կուսակցության երբեմնի հեղինակությունը։

Այլևս ոչինչ են Հնչակյան կուսակցության ազգային-քաղաքական ծրագրերն ու գաղափարները, եթե չկան դրանք իրագործելու կենսական ուժը՝ քաղաքական կամքն ու արիությունը։ Ի դեմս Համբիկ Սարաֆյանի՝ Հնչակյան կուսակցությունը վերածվում է ՀՀ քաղաքական իշխանության պարզ խոսափողի՝ կրկնաբերելով պաշտոնական հայտնի թեզերը։ Ցավալի է գիտակցել, որ Հնչակյան արժանապատիվ առաջնորդներին այսօր փոխարինելու են եկել սարաֆյանները՝ քաղաքական ինքնության տեղ բերելով անդեմ խամաճիկությունը, աղավաղելով ազգային կուսակցության նախնական դիմագիծը և պատմական առաքելությունը։

Ամբողջական տեքստ