Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իտալիայի, Արցախի և այլ երկրների ավելի քան 400 երիտասարդներ կհավաքվեն Հայաստանում` «Հայրենիք՝ Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո:
Նրանք հնարավորություն կունենան ներկայացնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին իրենց տեսլականը եկեղեցում առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև, ինչու ոչ, շատ սելֆի անեն։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղրոդեց Հայ առաքելական եկեղեցու Համահայկական երիտասարդության միության ղեկավար Գևորգ Մկրտչյանը։