Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հոբելյանի առթիվ

  • 21/08/2021

news.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն հայության ազգային նպատակների ու իղձերի իրագործման ճանապարհին:

https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/697152594549447