Սուրբ պատարագի՞ն էլ է անակնկալ սպասվում․․․

  • 02/01/2024
  • Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Ամանորի շեմին Տեր Սահակ կարգալույծ քահանա Գալստյանի շուրթերով հայտարարվեց, որ արգելել Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հեռարձակումը՝ անվայելուչ որակավորում տալով կաթողիկոսին։

Ականատես եղանք, որ իշխանության կողմից արգելվեց կաթողիկոսի ուղերձը։

Հ1- ն ընդամենը կատարող գործիք էր։ Նույն կարգալույծ քահանան կոչ է արել նաև տարբեր օնլայն հարթակներում, որ հունվարի 6-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում չմասնակցել Սուրբ ծննդի պատարագին՝ կրկին ,,հոգևոր մարդուն,, անհարիր որակումներ տալով կաթողիկոսին։

Ասել է թե, կարելի է համոզված ասել, որ սույն անձը կատարում է ,, Քավոր աղվեսի դերը (փոխաբերական իմաստով է օգտագործվում բառը) ։ Սկզբում իրեն են մեյդան գցում, որ մարդկանց տեղեկացնի, ականջներին սովորեցնի։ Հեքիաթի Քավոր աղվեսի նման, որ ասում է՝ կացեք ես գնամ պատրաստեմ, նոր դուք եկեք․․․

Հիմա ի՞նչ է պատրաստում, ի՞նչ է ուզում հավատավոր ժողովրդից։ Սուրբ պատարագի՞ն էլ է անակնկալ սպասվում․․․ Նրան թվում է, թե մեր եկեղեցու հետևորդները պիտի կարգալույծ քահանայի՞ն լսեն, որ աղանդավորական տարբեր շարժումների մեջ է, լսեն ու բոյկոտե՞ն պատարագը։ Նման բան կազմակերպողները պետք է հասկանան, որ մեր եկեղեցու հետևորդները շատ լավ հասկանում են, որ հարցը կաթողիկոսը չէ, հարցը եկեղեցին է։

Ամբողջական տեքստ