Թուրքիայի կողմից վերակառուցված Սուրբ Սոֆյայի տաճարում ուրբաթ օրը 88 տարվա մեջ առաջին անգամ Ռամադանի գիշերային աղոթք են անցկացրել՝ կապված մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա սկսվելու հետ, գրում է Yeni Akit թերթը:
Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը գլխավորել է ծոմապահության ամսվան նվիրված աղոթքները, որին ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, հայտնում է թերթը, իսկ հազարավոր մարդիկ մտել են մզկիթ, հաղորդում է Ahval-ը:
2020-ին Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված օբյեկտը, որն ի սկզբանե ուղղափառ քրիստոնեական տաճար է եղել, վերածել է մզկիթի՝ արժանանալով միջազգային բուռն քննադատության: