Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է, գրում է Ermenihaber-ը։
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո:
Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և պետության կողմից մատնված է թողտվության: