iravunk.com (26.06.2018)
Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ,
Ծանոթանալով տարբեր լրատվամիջոցներով տարածված Ձեր «լուսավոր» մտքերին և «պայծառ» գաղափարներին՝ ցանկանում ենք պատասխան ստանալու ակնկալիքով հրապարակավ Հոգեշնորհությանդ ուղղել ներքոգրյալ հարցումները` ճշտելու համար անձիդ ուղղադավան կամ չարափառ լինելը: Ցավով ենք արձանագրում, որ Ձեր շատ խոսքերում և արտահայտած մտքերում բացահայտ և հստակ առկա են շեղումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությունից, աստվածաբանական, եկեղեցաբանական ընկալումներից, եկեղեցական իրավունքի դրույթներից և ավանդույթներից: Ակնկալում ենք հստակ և առանց լոլոների պատասխաններ: