Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով դադարեցվեց 2020 թվականի պատերազմը․ Գարեգին Բ

  • 12/01/2023

hraparak.am

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ՄԵՐ ԽՈՍՔԸ ՌԴ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան,
Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր,
Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ,

Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոների առիթով։
Շնորհակալությամբ ստացանք Ռուսաստանի Դաշնության մեծահարգ նախագահ տիար Վլադիմիր Պուտինի կողմից Մեզ շնորհված Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը մեծարգո դեսպան տիար Սերգեյ Կոպիրկինի ձեռամբ: Հայրապետական Մեր մաղթանքներն ու օրհնությունն ենք բերում ի դեմս Ձեզ, պարոն դեսպան, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ ազնիվ ուշադրության և գնահատանքի համար։

Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայ- ռուսական փոխհարաբերությունների պատմության ընթացքում, այլև անկախության հռչակումից ի վեր մեր ժողովուրդը զգացել է բարեկամ Ռուսաստանի բարյացակամ վերաբերմունքը և զորակցությունը։

Ամբողջական տեքստ