Տե՛ր իմ, առաջնորդի՛ր մեզ՝ Քո խոստումի համաձայն․ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին

  • 21/09/2021

iravunk.com

Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրանն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես հաղթանակած ազգ և պետություն՝ վկան մեր անմահները, վկան մեր տկարացած, բայց չմեռած ինքնությունը:

Ամբողջական տեքստ