Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը

  • 04/07/2018

armchurch.info

Հուլիսի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2017-2018 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Յուրաքանչյուր տարի ճեմարանական կյանքի վրա դաջվում է որպես անմոռաց հիշատակ ուսումնական բուռն գործընթացի, աղոթական հոգենորոգ ապրումների ու պարզ ընտանեկան` քրիստոնյա համայնքին հատուկ անցուդարձի:

Հոգևոր կրթության առանցքում ընկած է զոհողության ոգին, որը թրծվելով վեցամյա բովում, վերածվում է ծառայելու պատրաստակամության: Ընդ որում ճեմարանի կրթությունը հաջողված պիտի համարվի, եթե այստեղ ավարտող ցանկացած սան գիտակցի, թե դեռևս մի ողջ օվկյան գիտության և իմաստության մնացել է աննվաճ իր կյանքում: Այսուհանդերձ, իր տարիների ուսումը բարերար հարթակ պիտի ստեղծի ու անհագուրդ ցանկություն իր մնացյալ ծառայական կյանքը դարձնելու ոչ այլ բան, քան Աստծո միջոցով աշխարհը բացահայտելու ճամփորդություն` չմոռանալով իհարկե Սուրբ Նազիազանցի հայրապետի խոսքերը. «Հիշիր Աստծուն ավելի հաճախ, քան դու շնչում ես»», – ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Ամբողջական տեքստ