Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն. Տավուշի թեմի առաջնորդը՝ զինծառայողներին

  • 06/01/2024

news.am

Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն: Այս մասին զինծառայողներին ուղղված իր խոսքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Տղերք, ես ձեզ չեմ մաղթելու անփորձանք կյանք, չեմ մաղթելու ապահով ծառայություն, դրանք ձեր կյանքի սկզբունքն են։

Ես ձեզ մաղթելու եմ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ծառայություն,

ես մաղթելու եմ անհողդող բազուկներով ծառայություն,

մաղթելու եմ ձեր սրտի քաջության ծառայություն,

մաղթելու եմ ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ծառայություն,

մաղթելու եմ ՍԻՐՈ ծառայություն,

նվիրումի ծառայություն,

զոհաբերության ծառայություն,

ՉՎԱԽԵՆԱԼՈՒ ծառայություն։

Ամբողջական տեքստ