Ցավալի նախադեպ. Վրաստանում դատում են քարտեզագիրներին, որոնց մեղքով Դավիթ Գարեջիի վանքը պիտի անցներ Ադրբեջանին

  • 14/06/2022

news.am

Վրաստանում շարունակվում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամների դատավարությունը, որոնք մեղադրվում են քարտեզներ թաքցնելու մեջ։

Հիշեցնենք, որ խոսքը քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլիի եւ Նատալյա Իլյիչեւայի մասին է։ 2020 թվականի հոկտեմբերին պետական փորձաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն առաջնորդվել են 1970-80 թվականներին հրապարակված քարտեզներով, ինչը կասկածի տակ է դնում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելությունը։ Մելաշվիլին եւ Իլյիչեւան մեղադրվում են վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովում աշխատելու ժամանակ 1937-1938 թվականների քարտեզը թաքցնելու մեջ, ինչի պատճառով Վրաստանը կարող էր զրկվել իր տարածքի 3,5 հազար հեկտարից, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասից։ Քննության տվյալներով՝ նրանք հանցագործությունը կատարել են «վերադաս պաշտոնյաների ցուցումով»։ Դավիթ Գարեջիի վանքը փորագրված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող լեռան մեջ։ Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում են սահմանազատում կատարել այդ տարածքում: Այլ տարածքների հետ ամբողջ վանական համալիրը փոխելու Վրաստանի առաջարկը մերժվել է Բաքվի կողմից, որը հայտարարել է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն: Վիճելի է վանական համալիրի միայն մի փոքր հատվածը։

Ամբողջական տեքստ