Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ. Տավուշի թեմի առաջնորդ

  • 20/06/2021

news.am

Ես չեմ խոսելու, որ «մրճահարը» և Ձեր թիմը թաղել է մեր հպարտության աղբյուր և երազանքների իրականացում Արցախ աշխարհը, չեմ ասելու, որ հայրենազրկել եք մեզ, պատվազրկել ու արժանապատվությունը գողացել, չեմ ասելու, որ պատերազմը բացառիկ ապիկարությամբ վարելով հազարավոր զոհված և խեղված կյանքերի պատճառ դարձաք, չեմ ասելու, որ հարյուրավոր հերոսների մարմիններ ամիսներ շարունակ նետել եք այս կամ այն խորդանոցներում՝ պարկերի մեջ զետեղված, չեմ ասելու, որ շուրջ 8 ամիս շարունակ մեր Հայրենիքի սահմանները թշնամուց ոտնակոխ են արված, չեմ ասելու, որ մեր Հայրենիքն ու պետությունը ձեզ համար մնացել են «անկլավի» տրամաբանությամբ և հոգեբանությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը;

Ամբողջական տեքստ