Փողոց դուրս եկեք․․․

  • 14/08/2023
  • Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Այնպիսի վիճակի ենք հասել, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն է Հայաստանի ժողովրդին պատգամ հնչեցնում՝ փողոց իջեք, ինչին՞ կսպասեք․

«Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչին՞ կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից»։

Կաթողիկոսի խոսքից այս մասը մեջբերեցի, որովհետև Արցախի Տերը մենք ենք՝ Հայաստանը, մերն է Արցախը, մենք ենք պատասխանատու նրա անվտանգության համար։ Արցախցի փոքրիկը Հայաստանին է դիմում և ոչ թե այլ պետության և խնդրում, որ իրեն սոված չթողնենք։ Նա Նիկոլին չի դիմում, միջազգային հանրությանը չի դիմում, առաջին հերթին Հայաստանին, համայն հայ ժողովրդին է դիմում․ այս տարբերությունը ընդունել և հասկանալ է պետք։

Ամբողջական տեքստ