«Ատելի ուժերը, որոնք չեն կարողանում մարսել մեր անկախությունն ու հաղթանակը, մեր ձեռքբերումները, լրջորեն մտահոգված Ադրբեջանի զարգացմամբ և անկախ քաղաքականությամբ, փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և խախտել կայունությունը»։
Այս մասին ասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Ըստ նրա, այն փաստը, որ «Իրանը Հայաստանի անվտանգությունը նույնացնում է իր անվտանգության հետ, Հայաստանին մղում է նոր պատերազմի և վրեժխնդիր լինելու»։