ԱԳ նախարարը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման՝ հայկական կողմի տեսլականը

  • 09/03/2023

news.am

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Եգիպտոս կատարած այցի շրջանակում, երեկ՝ մարտի 8-ին, Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից, Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ:

Նշվել են նաեւ հայ եւ ղպտի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների միջեւ հաստատված՝ ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր կապերը:

Ամբողջական տեքստ