Ադրբեջանը ոչ միայն ձգտում է բռնազավթել Արցախը, այլև ՀՀ -ն․Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը

  • 02/09/2023

hraparak.am

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ձգտում են բռնազավթել Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը և արցախահայության նկատմամբ դրսևորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետևանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։

Ներկայացվեցին նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։

Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Ամբողջական տեքստ