Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ:
Վեհափառ Հայրապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հանդիպումը փաստող լուսանկարներ են տեղադրված, ինչպես նաև գրառում, որտեղ նշված է. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»: