Այսօր մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև. Վեհափառ

  • 03/11/2024

news.am

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը։

Ամբողջական տեքստ