news.am
Այսօրվա պատերազմը ողբերգական կլինի, քանի որ դուք եք լիելու նրա առաջին պատասխանատուն եւ մեղավորը: ԱՅս մասին Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածաին եկեղեցում ասել է Տաբուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ իր քարոզում:
«Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել եմ ձեր վարած պատերազմը, ՀՀ կառավարություն եւ նրա գլուխ: Եւ այո΄, այսօրվա պատերազմը ողբերգական կլինի, քանի որ դուք եք լիելու նրա առաջին պատասխանատուն եւ մեղավորը: Մի΄ վախեցրեք պատերազմով, ո΄չ մի ձեւով եւ որեւէ մեկին էլ պատասխանատու չկարգեք, դուք եք բերել այսօրվա վիճակին հասցրել, անընդհատ կործանումներով, ուրացումներով խաբեությամբ մոլորություններով, դավաճանություններով, կորուստներով հասցրել եք այս օրվան, եւ դուք էլ դրա պատախանատուն եք: Որեւէ մեկ միլիմետր հող, մի թիզ հող այստեղից փորձեք, դա կլինի ձեր վերջը ուղղակիորեն, այս ամբողջ քաղաքականության, սա արդեն անհանդուժելի է»,- ասել է նա: