Անդրկովկասի ժողովուրդներն այլընտրանք չունեն, քան գտնել շփման եզրեր. Հայր Ֆիլարետ Բուլեկով

  • 16/09/2021
  • Հրանտ Սարաֆյան

iravunk.com

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Պատրիարքության Արտաքին հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Հայր ՖԻԼԱՐԵՏ ԲՈՒԼԵԿՈՎԻ գնահատմամբ` հարյուրավոր տարիների պատմություն ունեն Անդրկովկասի ժողովուրդները, եւ այլ ճանապարհ չկա այդ տարածքների բնակիչների համար, քան գտնել շփման եզրեր:

– Ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցել այդ շփման եզրերի փնտրտուքին, ինչպես առաջ է արել: Նման խաղաղարար ջանքերը մեր հավատքի ուղղակի դրսեւորումն է: Մեր անկեղծ քրիստոնեական զգացմունքներով պատրաստ ենք մեր եղբայրական աջակցությունը ցուցաբերել կրոնական տարբեր ավանդույթներով մեկը մյուսի հետ ապրելու գործում: Խորապես վստահ եմ, որ խաղաղ համակեցությանը տարբեր կրոնների ներկայացուցիչների համար այլընտրանք չունի, ինչպես եւ այլընտրանք չունի միջկրոնական երկխոսությունը, եւ ես հաջողություն եմ մաղթում ձեզ այս գործում:

Ամբողջական տեքստ