«Երբ նայում ես երկրիդ կառավարիչները պատասխանատվություն չեն կրում, պատասխանատվության զգացումն այս կամ այն ձևով գցում են բոլորի վրա, դու որպես քաղաքացի մտնում ես այդ տիրույթ։ Եթե տեսնում ես, որ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանավություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանավությունը կրելուց, ասում ես՝ իմ բաժինը չէ»։ Այս մասին քիչ առաջ «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։