Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի: