Արցախի գործող ու նախկին նախագահները Ստեփանակերտում մասնակցել են Սուրբ Հարության պատարագին

  • 09/04/2023

news.am

Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ.Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմից։

Պատարագին մասնակցել են նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։