Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը ծրագրված են. ՀՀ ԱԳՆ

  • 08/02/2022

armeniasputnik.am

ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի մշակույթի նախարարի` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը համարում է միտումնավոր ու ծրագրված։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նման քայլերը Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,– հայտնել է Հունանյանը:

Ամբողջական տեքստ