Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ. Վազգեն Առաջին

  • 07/08/2023

hraparak.am

Lույս է տեսել Վազգեն Առաջինի հոդվածների, քննախոսությունների, հուշերի, խորհրդածումների «Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» ժողովածուն։

Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն։

Վեհափառն այս հարահոսում կարեւորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետեւ պատերազմի դաշտում եւ մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»:

Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։

Ամբողջական տեքստ