Եկեղեցիները կարելի էր համարակալել, քանդել ու վերահավաքել նոր բնակավայրում

  • 20/08/2022
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Բերձորի, Աղավնոյի, Սուսի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ Նա նախ նկատում է, որ Աղավնոյում երբեք ազերիներ չեն ապրել, քանի որ այն լրիվ նորակառույց բնակավայր է. «Դա կարող էր ընկնել շրջանցիկ ճանապարհի մեջ։ 2-րդ․ եթե այդ 3 բնակավայրը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայով որոշել էին հանձնել ադրբեջանցիներին եւ տարբերակ չեն ունեցել դա չստորագրելու, թող նոյեմբերի 9-ից մինչեւ այսօր գոնե այդ բնակիչների համար տուն կառուցեին։

Այսինքն՝ տեսնում ենք, որ մեր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այդ խայտառակ կապիտուլյացիան ստորագրել է նաեւ Բերձորի, Սուսի, Աղավնոյի հետ կապված, երկու տարվա ընթացքում այդ բնակիչների համար ո՛չ տուն, ո՛չ էլ շրջանցիկ ճանապարհ չի կառուցվել։ Եվ եթե պայմանագրով 3 տարի էր, ապա դեռեւս այդ 3 տարին էլ չի լրացել, ինչո՞ւ են շտապում այդ բնակավայրերը շուտ հանձնել, հատկապես որ եռակողմ ստորագրված փաստաթղթի մեջ մարդիկ իրենց բնակավայրերը պետք է վերադառնային, ուրեմն ինչո՞ւ չի ապահովվում այդ մարդկանց անվտանգությունը, թող ռուս խաղաղապահները, ապահովեն նրանց անվտանգությունը, եւ իրենք մնան իրենց բնակավայրերում»։

Ամբողջական տեքստ