Եկեղեցու բոլոր տաճարներում այսօր կմատուցվի Սուրբ Պատարագ

  • 24/04/2022

hraparak.am

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունների վերաբերյալ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Ամբողջական տեքստ