Թբիլիսիում նշվել է սայաթնովյան «Վարդատոնը»

  • 31/05/2021

iravunk.com

Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ է մտցրել Թբիլիսիում ավանդական դարձած, իր հմայքն ու գեղեցկությունը չկորցրած սայաթնովյան «Վարդատոնի» տոնակատարության ձևաչափում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Սայաթ-Նովա հայ գուսանի արվեստի մեծարման գեղեցիկ ավանդույթներով հաստատված տոնահանդեսը բազմազգ, կոլորիտային Թբիլիսիի բնակչության շրջանում և քաղաքի տարեգրությունում ունի իր հաստատուն տեղը, և արդեն 100 տարուց ավելի մայիսի վերջին կիրակի օրը իր շուրջն է հավաքում աշուղական երգի սիրահարներին, Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներին, ովքեր գալիս են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին, սերունդներին փոխանցելով նրա մեծության գնահատականը, նրա երգարվեստի, աշուղական խոսքի անկրկնելի այժմեականությունը և անմահությունը:

«2021 թվականի մայիսի 30-ին, Սայաթնովյան «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ (ղեկավար՝ Գիսանե Հովսեփյան) մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից,որտեղ հավաքված հայ հասարակայնության ներկայացուցիչները, կարմիր վարդերով, քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի հիշատակը:

Ամբողջական տեքստ