Ժողովո՛ւրդ, արթնացե՛ք, թշնամին արթուն է.«Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնությանն են արձագանքել եւ միացել հոգեւոր այրերը

  • 22/01/2023

iravunk.com

Մեր գործընկեր,NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավար, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը նախօրեին տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի պատճառահետեւանքային կապին ու սահմռկեցուցիչ իրականությանը, նախ դատապարտել էր տեղի ունեցածը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու բանակում հանցավոր անգործության մատնված ապաշնորհներին , իսկ բանակում տիրող քաոսի ու առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ միասանական պայքար տանելու համար հանդես էր եկել կոչով, որում մասնավորապես ասված էր.

-Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակների, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ ատհասարակ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված:

Ստեղծելու միասնական ճակատ այլընտրանքային խումբ, որը ՊՆ-ից կփորձի ստանալ թույլտվություն՝ այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում են իրենց ծառայությունը իրականացնում մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ՝ ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը պուլսին պահելու եւ հասկանալու՝ հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Սիրելի Հայրենակիցներ, կսպասեմ Ձեր արձագանքին, որից հետո կհստակեցնենք մեր օրակարգն ու առաջիկա մեր անելիքները: Սա պիտի լինի պայքար՝ այսօրվա ու վաղվա համար, Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում:

Ամբողջական տեքստ