Ինչ եղավ Միքայել Աջապահյանի կեցավայրից գողության գործը

  • 28/09/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կողոպտել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Համաձայն տեղեկատվության, տարել էին ոչ այնքան նյութական, որքան բարձրաստիճան կղերականի համար հոգեւոր արժեք ունեցող խաչեր, շքանշաններ եւ այլն։ Վերջինս դիմել էր ոստիկանություն։

Իհարկե, հիմա շատերը կարող է ասեն, թե ինչ ժամանակն է այս մասին խոսելու, սակայն կարծում ենք, որ նման հանցագործության քննության ընթացքի մասին պատկան մարմիններից տեղեկատվություն ակնկալելը պատեհ եւ անպատեհ ժամանակ չի ճանաչում։ Տեղի է ունեցել հանցագործություն՝ կողոպտվել է բարձրաստիճան կղերականի կեցավայր, ով նաեւ հանրային դեմք է, ունի հետեւորդների, կողմնակիցների բազմահազարանոց բանակ, տարիներով հասարակության մեջ վաստակած հեղինակություն եւ դիրք, հետեւաբար պատկան մարմինները պետք է հաշվետու լինեն հասարակությանը։ Հետեւաբար մենք իրավունք ունենք պահանջել պատշաճ տեղեկատվություն քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։

Ամբողջական տեքստ