Ինչ կրթություն ունի ՔՊ-ական պատգամավորը, ինչ կրթություն՝ Միքայել արքեպիսկոպոսը

  • 07/02/2023

hraparak.am

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ունեցած ելույթին, հոգևորականի մասին արտահայտվել է հետևյալ կերպ․

«Դրանցից մեկն անգամ այս բարձր ամբիոնից ասաց, որ մահապարտների թիմ պետք է ձևավորել, որ այսօրվա իշխանություններին հեռացնեն…

Հույս ունեմ, որ լսումներից անմիջապես հետո բոլորով գնացել եք եկեղեցի և Աստծուց ներում եք հայցել»։

Իրականում Միքայել սրբազանը նման միտք չէր հնչեցրել, որը նրան փորձում էր վերագրել Պալյանը, Սրբազանն ասել էր հետևյալը․

«Մահապարտն այն մարդն է, որն անձնական կյանքի վրա թքած ունի, և իր համար կարևորը հայրենիքի բարօրությունն է, եկեղեցու բարօրությունն է: Այո՛, մենք մահապարտներ ենք, կուսակրոնները եկեղեցու մահապարտներն են, և եթե եկեղեցին 1700 տարի տարբեր փորձությունների միջով անցնում է, ապա այդ մահապարտների շնորհիվ է:

Այսպիսի մահապարտներ են պետք Հայաստանի Հանրապետությանը, Ազգային ժողովին, Կառավարությանը, որոնք թքած կունենան սեփական ընտանիքի բարօրության վրա և կմտածեն այս երկրի և բանակի հզորության մասին: Եթե դա ունեցանք՝ Լաչինի միջանցքն էլ կբացվի, Արցախն էլ կդառնա Հայաստանի Հանրապետության անբաժան և անքակտելի մաս»:

Ամբողջական տեքստ