Ինչ ճակատագրի են արժանացել Գանձասարի ձեռագրերը, ավետարանները

  • 26/09/2023
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Սեպտեմբերի 19-ին Ադերբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետեւանքով Արցախում կան ոչ միայն մարդկային, տարածքային կորուստներ, այլ նաեւ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության ահռելի կորուստ։ Դրանց թվում է նաեւ Գանձասար վանական համալիրը, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ տեղակայված Գանձասար լեռան վրա:

Նկատենք, որ 2015 թվականին այստեղ կառուցվեց Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, որտեղ ի թիվս այլնի, ցուցադրված են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ։

Մենք կապ հաստատեցինք Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հիմա Երեւանում է, քանի որ մայիսի 30-ին եկել է ժողովի՝ Մայր Աթոռ եւ այլեւս չի կարողացել վերադառնալ Արցախ։

Տեր Հայրը նշեց, որ ընդամենը րոպեներ առաջ է կարողացել կապ հաստատել եւ որեւէ տեղեկություն իմանալ Գանձասարի մասին․ «Միայն կարող եմ ասել, որ 4 օր առաջ, երբ թուրքերը մտել են այնտեղ, Գանձասարում մի հոգի մարդ է եղել ու ինքն էլ է դուրս եկել․․․»։

Ամբողջական տեքստ