Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը եւ տեղափոխվել անվտանգ վայր

  • 05/03/2022

news.am

Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը եւ տեղափոխվել անվտանգ վայր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ վերջին անգամ Քրիստոսի արձանը դուրս էր բերվել եկեղեցուց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

«Լվովը միջնադարից եղել է հայկական սփյուռքի ամենախոշոր եւ ճանաչված կենտրոններից: Լվովում եղել է 5 եկեղեցի, այդ թվում կաթոլիկ եկեղեցի: Լվովում հայերը միջնադարից են հաստատվել եւ շատ մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն քաղաք, այլեւ Լեհաստանի զարգացման գործում: Հայերը այն եզակի ազգերից են եղել, որ թույլատրել են իրենց ամենամեծ քաղաքներից մեկում կառուցել եկեղեցի: Լվովը մինչեւ 1945 թվականը եղել է Լեհաստանի մաս, երկրորդ աշխարհամարտից հետո անցել է Խորհրդային Միությանը եւ Ստալինի կողմից նվիրվել է Ուկրաինային: Նույնիսկ խորհրդային տարիներին Լվովի հայկական եկեղեցին պահպանել է իր կարեւորությունը»,-ասաց նա:

Ամբողջական տեքստ