Կառավարությունը կզբաղվի Հայաստանում կամայական տեղադրվող խաչերով ու խաչքարերով

  • 07/07/2022

armeniasputnik.am

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գործընթացն իրականում ոչ մի կապ չունի ոչ միայն քաղաքաշինության, այլև քրիստոնեական հավատի հետ։

ՀՀ կառավարության` քաղաքաշինության համար պատասխանատու գերատեսչությունները կզբաղվեն Հայաստանում տարբեր վայրերում կամայականորեն տեղադրվող խաչերով ու խաչքարերով։ Գործադիր մարմնի անդամներին այսօր կառավարության նիստում նման հանձնարարական տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել` խուճապային տեմպերով ինչ–որ խաչեր են հայտնվում` մի տեղ պլաստմասսայից, մի տեղ` երկաթից, մի տեղ` հին կահույքի կտորներից։ Մենք պետք է հասկանանք` ինչ է կատարվում, և ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք ու գնահատական տանք»,– ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեքստ