Կարսի հարյուրամյա հայկական եկեղեցին կանգնած է վերանալու վտանգի առաջ (ֆոտո)

  • 22/10/2021

news.am

Կարս քաղաքի Քալեիչի թաղամասում գտնվող հարյուրամյա հայկական եկեղեցին, որ հայտնի է նաև «Ռուսական եկեղեցի» անունով, վերջնականապես վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հայկական աղբյուրի համաձայն՝ եկեղեցին «Ռուսական» է կոչվում, քանի որ ժամանակին այն օգտագործվել է նաև ռուսների կողմից։ Եկեղեցու պատերը փլվել են, իսկ ներսում գանձագողերը փոսեր են փորել։

Ամբողջական տեքստ