Կիլիկյան նարինջը, «Մուսա լեռան 40 օրը» եւ երկրաշարժից տուժած Վագըֆը

  • 03/03/2023

mediamax.am

«Եկեք բացի սպանվողներից ու սպանողներից մի քիչ էլ ապրողների մասին խոսենք: Այդպես է, 1915-ին մահացողների կողքին նաեւ ողջ մնացողներ եղան: Ի՞նչ եղան նրանք, նրանցից որքա՞նը դարձավ սփյուռք, իսկ որքա՞նը կարողացավ Թուրքիայում մնալով շարունակել իր կյանքը: Եվ եթե կարողացան շարունակել ապրել, ապա ի՞նչ պայմաններում: Բոլորը իսլամացվեցի՞ն: Հետագայում իրենց գավառներում ինչպիսի՞ կյանք վարեցին, եւ նրանց այսօրվա սերունդներն ինքնության ինչպիսի՞ գիտակցությամբ են ապրում: Նման հարցեր շոշափելով ինչո՞ւ չենք խոսում 1915-ի մասին»:

2004 թվականին թուրքական «Բիրգյուն» պարբերականի էջերում Հրանտ Դինքի հնչեցրած այս խոսքերից անցել է գրեթե երկու տասնամյակ, փոխվել է սերունդ, սակայն թվում է, թե Դինքի հնչեցրած հարցերը մնում են անպատասխան ու երբեմն էլ՝ անտեսված:

«Ապրողները» շարքը պիտի փորձի խոսել Արեւմտյան Հայաստանի մասին ոչ միայն մահացածների, այլեւ ապրողների մասին հիշեցնելով, ինչպես փորձում էր բացել մեր առաջ Էրգիրը Հրանտ Դինքը, որն այդ նպատակի համար ծառայեցրեց եւ չխնայեց իր կյանքը:

Ալեքսադրետի նավահանգստից մեքենայով ընդամենը մեկուկես ժամ է դեպի Մուսալեռ ճանապարհը։ Տեղի մոտ 300 հոգանոց հայ համայնքին սպասարկող Ալեքսանդրետի Քառսուն Մանուկ եկեղեցին՝ տեղավորված քաղաքի նեղլիկ, տիպիկ արեւելյան փողոցներից մեկում, հեռվից երեւացող խաչով է հուշում պատմական այս քաղաքի իր գողտրիկ անկյան հասցեն։ 19-րդ դարում կառուցված ու 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո շատերի պես նույնպես վիրավոր, հայկական Քառսուն մանուկը այսօր սպասում է նորոգման ու հերթական վերածնմանը:

Ամբողջական տեքստ